Աշոտ Ղազարյա՛ն, ինչո՞ւ չես ապրում այն Հայաստանում, որտեղ տղադ պաշտոն է զբաղեցնում. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աշոտ Ղազարյա՛ն, լա՞վ ես…

Նորմալ ես համարո՞ւմ, որ տղադ ծառայում է դավաճան Նիկոլի իշխանությունում (չփորձես ասել, որ նա ծառայում է Հայաստանին… Չկա նման բան… Ինքը ծառայում է հենց Նիկոլին) ու հիմա էլ եկել է աղանդավոր հակահայ Նիկոլի կողմից կազմակերպված շաբաշ-փարթիին…

Աշոտ Ղազարյա՛ն, ինչո՞ւ չես ապրում այն Հայաստանում, որտեղ տղադ պաշտոն է զբաղեցնում… Ինչո՞ւ ես տեղափոխվել ԱՄՆ… Փախե՞լ ես Նիկոլի Հայաստանից…

Սամվել Կարապետյանի կամ Սրբազանների կալանավորման հետ համաձա՞յն ես, տղայիդ կարծիքը կիսո՞ւմ ես այդ հարցում… Համաձա՞յն ես տղայիդ կարծիքի հետ, որ Վեհափառին պետք է հանեն…
Աշոտ Ղազարյա՛ն, հուսամ չես լռի ու կպատասխանես հանրության մի շերտին հուզող այս հարցերին…»։

Leave a Comment