Ամերիկյան բանտում մահացել է 20-րդ դարի ամենահայտնի լրտեսներից մեկը. ինչ է հայտնի նրա մասին

https://arm.sputniknews.ru/20260107/amerikjan-bantum-mahacel-e-20-rd-dari-amenahajtni-lrtesneric-meky-inch-e-hajtni-nra-masin-97541045.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/07/97538697_25:0:1446:1066_1920x0_80_0_0_7665df1affea2d09f9e336ddccecc49d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լրտես, լրտեսություն, մահ, խսհմ, ամն, օլդրիչ էյմս

լրտես, լրտեսություն, մահ, խսհմ, ամն, օլդրիչ էյմս

Բաժանորդագրվել

Օլդրիչ Էյմսը մինչ օրս համարվում է խորհրդային ամենաարժեքավոր լրտեսներից մեկը։ Նա 52 տարեկան էր, երբ դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։ Իր պատիժը կրել է Փենսիլվանիա նահանգի Ալլենվուդ քաղաքի բարձր անվտանգության ռեժիմով բանտում։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. 84 տարեկան հասակում ամերիկյան բանտում մահացել է հայտնի լրտես և ԿՀՎ–ի հակահետախուզության նախկին աշխատակից Օլդրիչ Էյմսը, որն աշխատում էր խորհրդային հետախուզության համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ բանտային վարչությանը:

Օլդրիչը 1994 թվականին դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով։ Նա աշխատել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունում (ԿՀՎ)։ Այնտեղ ավելի քան 30 տարի ղեկավարել է ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի վարչությունը, որից ավելի քան 9 տարին, ըստ հրապարակված տվյալների, համագործակցել է Մոսկվայի հետ։

Նա ոչ միայն տասնյակ կրկնակի գործակալների է հանձնել, այլև 9 տարի «ներսից փլուզել» է ԱՄՆ հետախուզական համակարգը։

Էյմսին բացահայտելը

1985 թվականին ԿՀՎ-ն կորցրեց ԽՍՀՄ-ի իր կարևոր գործակալական կապերը։ Վարչությունում հասկացան, որ այդ անհաջողությունն առանց կրկնակի լրտեսի չի եղել, և նրան գտնելու համար հինգ հոգուց բաղկացած խումբ ստեղծեցին։ Էյմսը հայտնվեց տեսադաշտում, բայց հեշտությամբ անցավ «ստի դետեկտորի» թեստը:

1990-ին ԿՀՎ-ի՝ հաշվապահական պատրաստվածությամբ աշխատակիցն առաջարկեց ուսումնասիրել դիզայներական հագուստ կրող, մի քանի «Ռոլեքս» ժամացույց ունեցող և թանկարժեք մեքենայով աշխատանքի եկող Էյմսի ֆինանսական գործերը։

ԿՀՎ-ում որոշեցին պարզել, թե որտեղից է գործակալը գումարը հայթայթել։ Նրանք համադրեցին Էյմսի՝ խորհրդային դեսպանատուն այցելելու և ԽՍՀՄ աշխատակիցների հետ հանդիպումները։

Այս փուլում հետաքննությանը միացավ ՀԴԲ-ն։ Էյմսին հետևեցին 10 ամիս։ Նրա տանը գաղտնալսող սարքավորումների տեղադրեցին, ինչից հետո պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ի համար աշխատում են և՛ Օլդրիչը, և՛ նրա կինը։

Վարկածներից մեկի համաձայն` Էյմսը աղբարկղ է նետել փաստաթղթերը, որոնք նրան տվել էին։ Այդ ժամանակ արդեն նրան հետևում էին։ 1994 թվականի փետրվարի 21-ին ՀԴԲ գործակալները խուզարկեցին Էյմսի տունը և ձերբակալեցին ամուսիններին։ Նույն թվականի ապրիլին լրտեսը խոստովանեց, որ աշխատել է ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի համար։ Վարկածներից մեկիհամաձայն՝ Էյմսը կամավոր դիմել էր խորհրդային հետախուզությանը՝ առաջարկելով տեղեկություններ վարձատրության դիմաց, քանի որ լուրջ ֆինանսական դժվարություններ ուներ։ Էյմսը խոստովանեց, որ 9 տարվա լրտեսության ընթացքում ստացել է մոտավորապես 2,5 միլիոն դոլար։

Leave a Comment