Ի՞նչ նվերներ են ստացել պաշտոնյաները. ՊՆ պաշտոնյայի նվերն ամենաթանկն է

Բաժանորդագրվել

Արարատ Միրզոյանը փետուրով գրիչ է ստացել։

ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 2026 թվականի հունվարին արդեն 3 նվեր է ներկայացրել` հեծանիվի սաղավարտ, զարդատուփ և փորագրված փայտե նկար։ Sputnik Արմենիան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկանում է, որ ամենաթանկը 108 հազար 675 դրամ արժեքով «Greggio Italy» ապրանքանիշի արծաթե զարդատուփն է, որը վարչապետին նվիրել են Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ հանդիպանը` 2025 թվականին դեկտեմբերի 10–ին։

86 հազար դրամանոց Abus Hyp-E Signal Yellow M հեծանվային սաղավարտը Փաշինյանին նվիրել է Veioman eBike-Center կենտրոնի տնօրենը։

Ուզբեկստանի Հանրապետության նախարարների կաբինետի կողմից փորագրված փայտե նկարը՝ կաշվի համադրությամբ, 81 հազար 566 դրամ է գնահատվում։

Նվերներ են հայտարարագրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՊՆ Հատուկ նշանակության ուժերի հրամանատար Լևոն Դավիդյանը։

ԱԳ նախարարի նվեր 48 հազար դրամանոց փայտից պատրաստված փետուրով գրիչ է, որը ստացել է Լյուքսենբուրգի Մեծ Դքսություն կատարած այցի ժամանակ։

Դեռևս հայտագրված նվերներից ամենթանկը հենց ՊՆ պաշտոնյայինն է` 115 հազար դրամ արժողությամբ «Մայր Հայաստան» հուշանվեր, որը ստացել է տարվա ամփոփիչ միջոցառման շրջանակում։

Leave a Comment