Այսօր մեզ համար իսկապես յուրահատուկ օր է․ «Սուրճ ու սեր առավոտից» հաղորդաշարը նշում է իր 1-ամյակը:
Տոնական եթերում՝ ավելի ավագ սերնդի հաղորդավարներ Տիգրան Հարությունյանն ու Լուսինե Մուրադյանը կհյուրընկալեն ավելի երիտասարդ հաղորդավարներին՝ Սևակ Հակոբյանին և Վեգա Անդրեասյանին։
Եթերի ընթացքում կամփոփենք անցած տարին, կկիսվենք հիշարժան պահերով, հետաքրքիր պատմություններով, անկեղծ զրույցներով ու լավ տրամադրությամբ:
Իսկ ինչպես միշտ, եթերում կլինի նաև մեր տեղեկատվական բլոկը՝
- Օրվա լրահոս,
- Եղանակի կանխատեսում,
- Քաղաքի խցանումների վիճակ,
- Տարադրամի փոխարժեքներ,
- Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
- Լավագույն երաժշտական ընտրանի,
- Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:
Միացե՛ք մեզ, սկսեք ձեր առավոտը սուրճով, սիրով և ջերմ եթերով: