Հունվարի 6-ին Սիրիայի Հալեպ քաղաքում մարտեր են տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, հայտնում են տեղական պետական լրատվամիջոցները։ Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ քրդական առաջնորդությամբ գործող «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) թիրախավորել են բանակի դիրքերն ու բնակելի տարածքները, սակայն SDF-ը հերքել է մեղադրանքները՝ կատարվածի համար պատասխանատու համարելով Դամասկոսի կառավարության հետ կապված խմբավորումների անկանոն հրետակոծությունները։ Իրավիճակի սրման պատճառով դադարեցվել է Հալեպի դպրոցների, համալսարանների ու պետական հիմնարկների աշխատանքը, իսկ Սիրիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը 24 ժամով դադարեցրել է Հալեպի օդանավակայանի թռիչքները՝ վերաուղղորդելով դրանք դեպի մայրաքաղաք Դամասկոս։ Այս բախումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ պաշտոնյաները փորձում են համաձայնության գալ […]