ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում․ Ուիթքոֆ

Փարիզում ընթացող «ցանկացողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը առաջընթաց է գրանցել Ուկրաինայի երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական վերականգնման ծրագրի հարցում:  Այս մասին X-ում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը ։ 

«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել աշխատանքի մի քանի կարևոր ոլորտներում, այդ թվում՝ երկկողմ անվտանգության երաշխիքների և տնտեսական բարգավաճման ծրագրի հարցում», – գրել է նա։

Leave a Comment