Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է եղել Սուրբծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին

Միջոցառումը, որին մասնակցել են Թալինի երաժշտական դպրոցի երգչախումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, անցկացվել է Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում: Փառատոնի նպատակն է նպաստել ազգային հոգևոր և մշակութային արժեքների պահպանմանն ու տարածմանը:

Վարչապետը շրջել է նաև եկեղեցու հարակից տարածքում բացված տաղավարներով, որտեղ ներկայացվել են Արագածոտնի մարզի արտադրանքն ու ավանդական ուտեստները:

Leave a Comment