Չինաստանը ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը

Չինաստանը պնդում է, որ անհապաղ ազատ արձակվեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա տիկինը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ոչ մի երկիր չի կարող իր ներքին կանոնները վեր դասել միջազգային իրավունքից։ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ ազատ արձակել նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, ինչպես նաև ապահովել նրանց անձնական անվտանգությունը»,- ասել է նա։

2026 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ուժերը գործողություն իրականացրեցին Վենեսուելայում և գերեվարեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյին։ 

Նրան տեղափոխեցին Միացյալ Նահանգներ՝ թմրաբիզնեսի ոլորտում իրականացված հանցագործությունների համար դատելու նպատակով։ Մադուրոյի դեմ առաջին դատական նիստը կայացել է 2026 թվականի հունվարի 5-ին, սակայն Bloomberg-ը գրել էր, որ գործի ըստ էության քննությունը կսկսվի ոչ շուտ, քան 2027 թվականին։

Leave a Comment