Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում (տեսանյութ)





Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ամերիկյան լրատվամիջոցները։

Նշվում է, որ ավելի վաղ Մադուրոյին տարել էին ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության՝ Նյու Յորքի գրասենյակ, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել զենք և թմրանյութեր պահելու համար, ինչից հետո տեղափոխել են Բրուքլինի հետաքննական մեկուսարան։ Ավելի վաղ Մադուրոն հերքել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքները, թե ինքը նարկոկարտելի ղեկավար է։

Նիկոլաս Մադուրոն և նրա կինը դատարանի առաջ կկանգնեն Նյու Յորքում։ Դատական նիստի ժամկետները դեռ հայտնի չեն։

ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը դեկտեմբերի 3-ի գիշերը մտել էին Մադուրոյի և նրա կնոջ ննջասենյակ և ձերբակալել նրանց։ Դրան նախորդել էին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածները Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասին։



Leave a Comment