Իրանում բողոքի ցույցերը նոր փուլ են մտել. Ձերբակալվել է ավելի քան 1200 մարդ, զոհվել մոտ 30 մարդ





Իններորդ օրն անընդմեջ Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները։ Երկրի ողջ տարածքում շարունակվում են բողոքի ակցիաները։ HRANA-ի փոխանցմամբ, վերջին օրերին 27 նահանգների 88 քաղաքների առնվազն 257 բնակավայրերում բողոքի ցույցեր են տեղի ունեցել: Այս ընթացքում ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի, իսկ առնվազն 29 ցուցարար զոհվել է:

Գործադուլների և աշխատանքային հավաքների տեսքով կազմակերպված բողոքի ցույցերն իններորդ օրը մտան նոր փուլ։  Աշխատանքային որոշ ակցիաների շարունակմանը զուգահեռ, մի քանի համալսարաններում տեղի են ունեցել նաև փողոցային բողոքի ցույցեր և ուսանողական ցույցեր։

Անվտանգության կառույցներին մոտ կանգնած «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդագրության մեջ պնդել է, որ բողոքի ցույցերի սկզբից մինչև երեկ գիշեր վիրավորվել է մոտ 250 ոստիկան և «Բասիջ»-ի 45 անդամ։ Այս տվյալների հիման վրա, այս հաղորդագրության հրապարակման պահին վիրավորված զինվորականների և իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը հասնում է 314-ի։

Աղբյուրը` Panorama.am



Leave a Comment