https://arm.sputniknews.ru/20260106/hvosanqazrkumneri-het-kapvats-iravitshaky-fetishacvec-rvomanvos-petrvosjan-97519331.html
Հոսանքազրկումների հետ կապված իրավիճակը ֆետիշացվեց․ Ռոմանոս Պետրոսյան
Հոսանքազրկումների հետ կապված իրավիճակը ֆետիշացվեց․ Ռոմանոս Պետրոսյան
Sputnik Արմենիա
ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի վստահեցմամբ՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։ 06.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-06T16:02+0400
2026-01-06T16:02+0400
2026-01-06T16:16+0400
ռոմանոս պետրոսյան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97519583_0:0:1280:720_1920x0_80_0_0_0b5cbe065b4d5cb1d441705f17dcf132.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը հատկապես Երևանում տեղի ունեցած երկրաժամկետ հոսանքազրկումները ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ցավալի երևույթ է համարում, սակայն վստահեցնում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի դրանց թիվը քիչ է եղել։ Այդ մասին այսօր նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։Ըստ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։ Բացի այդ, Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ․ նույն օրերի համեմատությամբ 2025 թվականի Ամանորին էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 20-22 տոկոսով։Հոսանքազրկման պատճառներից մյուսը, ըստ Պետրոսյանի, էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճն է, որի արդյունքում էր որոշ ենթակայաններում եղել են վթարային իրավիճակներ։ Մասնավորապես, Երևանի Էրեբունի վարչական շրջանն ու հարակից հատվածները սպասարկող Վարդաշեն ենթակայանի բեռը մոտ 25-30 տոկոսով բարձրացել էր։Նրա խոսքով՝ 48-52 ժամվա ընթացքում վթարները վերացվել են։Անդրադառնալով դիտարկմանը՝ երբ նա նշանակվեց կառավարիչ, բազմաթիվ պայմանագրեր են խզվել, Պետրոսյանը հավաստիացրեց, թե որևէ պայմանագիր, որը վերաբերում էր օպերատիվ կառավարմանը, ենթակառուցվածքների նորացմանը, ցանցի վերազինմանը, չեն խզվել, այլ վերաբանակցվել են։«Խզվել են միայն այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք կարող էին տարիներով կամ ամիսներով ուղղակի պահեստներում մնային։ Զուգահառեբար, թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների շինարարական աշխատանքները իրականացվել են հայտարարված նոր մրցույթներով։ Նոր մրցույթների արդյունքում նոր կապալառուների հետ կնքվել են մինչև 40-60 տոկոս ավելի ցածր գնով պայմանագրեր, որից հետո է միայն դադարեցվել համագործակցությունը գործընկերների հետ»,- վստահեցրեց Պետրոսյանը։Բացի այդ, ըստ նրա, խզվել են պայմանագրեր բարձրարժեք, թանկարժեք ծառայողական մեքենաների վարձկալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքն ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման համար։ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ ընկերության տեխնիկական սպասարկման բաժնում կրճատումներ չի արել՝ անձնակազմը հիմնականում նույնն է մնացել։
2026
Լուրեր
am_HY
Հոսանքազրկումների հետ կապված իրավիճակը ֆետիշացվեց․ Ռոմանոս Պետրոսյան
Sputnik Արմենիա
Հոսանքազրկումների հետ կապված իրավիճակը ֆետիշացվեց․ Ռոմանոս Պետրոսյան
2026-01-06T16:02+0400
true
PT1M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/06/97519583_201:0:1161:720_1920x0_80_0_0_a0c5f567992917664c3d8835aa3a08f3.jpg.webp
ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), видео
ռոմանոս պետրոսյան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), видео
ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի վստահեցմամբ՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ամանորի գիշերը հատկապես Երևանում տեղի ունեցած երկրաժամկետ հոսանքազրկումները ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ցավալի երևույթ է համարում, սակայն վստահեցնում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի դրանց թիվը քիչ է եղել։ Այդ մասին այսօր նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Ըստ ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի՝ անցած տարի Ամանորի գիշերը հոսանքազրկված է եղել 32 հազար բաժանորդ, իսկ այս տարի՝ 9000, գրեթե 4 անգամ պակաս։ Բացի այդ, Պետրոսյանի խոսքով՝ 2024 թ․ նույն օրերի համեմատությամբ 2025 թվականի Ամանորին էլեկտրաէներգիայի սպառումն աճել է 20-22 տոկոսով։
«Քանի որ ՀԷՑ-ի շուրջ ԶԼՄ-ների, քաղաքական որոշ շրջանակների ուշադրությունը սևեռված է, կարծես թե այդ իրավիճակն ավելի ֆետիշացվեց։ Բոլորդ գիտակցում եք՝ ինչ վատթար, մաշված, ոչ բարեկարգ վիճակում են գտնվում ՀԷՑ-ի բաշխիչ ենթակառուցվածքները»,- հայտարարեց նա։
Հոսանքազրկման պատճառներից մյուսը, ըստ Պետրոսյանի, էլեկտրաէներգիայի սպառման շեշտակի աճն է, որի արդյունքում էր որոշ ենթակայաններում եղել են վթարային իրավիճակներ։ Մասնավորապես, Երևանի Էրեբունի վարչական շրջանն ու հարակից հատվածները սպասարկող Վարդաշեն ենթակայանի բեռը մոտ 25-30 տոկոսով բարձրացել էր։
Նրա խոսքով՝ 48-52 ժամվա ընթացքում վթարները վերացվել են։
Անդրադառնալով դիտարկմանը՝ երբ նա նշանակվեց կառավարիչ, բազմաթիվ պայմանագրեր են խզվել, Պետրոսյանը հավաստիացրեց, թե որևէ պայմանագիր, որը վերաբերում էր օպերատիվ կառավարմանը, ենթակառուցվածքների նորացմանը, ցանցի վերազինմանը, չեն խզվել, այլ վերաբանակցվել են։
«Խզվել են միայն այն պայմանագրերը, որոնցով ուռճացված մատակարարումների, գնումների գործընթացներով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնք կարող էին տարիներով կամ ամիսներով ուղղակի պահեստներում մնային։ Զուգահառեբար, թե ներդրումային ծրագիրը, թե կապալառուների շինարարական աշխատանքները իրականացվել են հայտարարված նոր մրցույթներով։ Նոր մրցույթների արդյունքում նոր կապալառուների հետ կնքվել են մինչև 40-60 տոկոս ավելի ցածր գնով պայմանագրեր, որից հետո է միայն դադարեցվել համագործակցությունը գործընկերների հետ»,- վստահեցրեց Պետրոսյանը։
Բացի այդ, ըստ նրա, խզվել են պայմանագրեր բարձրարժեք, թանկարժեք ծառայողական մեքենաների վարձկալության, տարբեր շրջանակների արտոնյալ դիրքն ընդգծելու համար պայմաններ ստեղծելու ծառայությունների մատուցման համար։
ՀԷՑ ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ ընկերության տեխնիկական սպասարկման բաժնում կրճատումներ չի արել՝ անձնակազմը հիմնականում նույնն է մնացել։