Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Ծնունդի պատարագի ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկղմվում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման, արժեքների աղավաղման ու ոչնչացման, որոնց դրսևորումները տեսնում ենք նաև մեր իրականության մեջ: Այսօր մեր կյանքում տկարանում են միմյանց հանդեպ հավատն ու վստահությունը, որպես քաջություն է ընկալվում անհարգալից ու անզուսպ պահվածքը, խոսքի ազատությունը հակադարձվում է այլակարծությամբ, անհանդուրժողությամբ», – ասել է կաթողիկոսը: Նա հիշեցրել է, որ պատմության ընթացքում Առաքելական Մայր Եկեղեցին ենթարկվել է հարձակումների և ծանր փորձությունների, սակայն երբեք […]