
Լուրեր են տարածվել, որ հանձնարարականներ են տրվել պետական համակարգի աշխատակիցներին՝ մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած ուխտերթին: Ասում են՝ նույնիսկ Գյումրից են քաղաքացիներ բերվել Երևան:
Ենթականերն ամեն ինչ անում են ուխտերթի ընթացքն անխափան ապահովելու համար: Պարեկները տարհանել են անգամ քաղաքացիների կայանված ավտոմեքենաները՝ տեղափոխելով այլ տարածք: