ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա 30 օրվա ընթացքում Վենեսուելայում ընտրություններ չեն կայանա, փոխանցում է Interfax-ը:
«Նախ մենք պետք է կարգուկանոն հաստատենք երկրում։ Դուք չեք կարող ընտրություններ անցկացնել։ Մարդիկ նույնիսկ չեն կարողանա քվեարկել», – ասել է նա:
Թրամփի խոսքով՝ Վենեսուելայում ընտրություններ կազմակերպելուց առաջ անհրաժեշտ է երկրին վերադարձնել «առողջությունը», և դա որոշ ժամանակ կպահանջի:
«Մենք պատերազմի մեջ ենք թմրանյութ վաճառող մարդկանց հետ», – հավելել է նա:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդվել է որպես երկրի նախագահի պաշտոնակատար:
