Lարված իրավիճակ` Թալինի եկեղեցում. Սափեյանն ու ոստիկանները թույլ չեն տալիս քահանային ներս մտնել

Lարված իրավիճակ` Թալինի եկեղեցում. Սափեյանն ու ոստիկանները թույլ չեն տալիս քահանային ներս մտնել

***

Սա փողոցային ճնշման, սադրանքի և հոգևոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը և վտանգում իրավական պետության հիմքերը. Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը հայտարարություն է տարածել կալանավայրից` Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցածը որակելով որպես սրբապղծություն։

«Վճռականորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և հայտարարում, որ որևէ իշխանություն, որևէ պաշտոնյա կամ կարգալույծ անձ չի կարող իրեն վերապահել իրավունք՝ ոտնահարելու սրբավայրը, խաթարելու եկեղեցական կարգը և վիրավորելու հավատավոր ժողովրդի հոգևոր զգացմունքները։ Միևնույն ժամանակ կոչ եմ անում մեր հավատավոր ժողովրդին և նվիրյալ հոգևորականներին՝ չտրվել սադրանքներին, բայց նաև երբեք չհրաժարվել ճշմարտությունից, մնալ խաղաղ՝ սակայն հաստատուն, համբերատար՝ սակայն անզիջում»։

***

Լրագրող Զարուհի Դիլանյանն էլ գրել է․ 

Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, Սուրբ Պատարագից առաջ հերթական դեբոշն են սարքել. ոստիկանության աչքկապոցիով դարձյալ եկեղեցու իրավունքներն են խախտվել։ Աչքի է ընկել` Թալինն ազատագրած ու այնտեղ եռագույն ծածանած Տավրոս Սափեյանը, Ոսկեպարի ու Կիրանցի թեժ կետերում <<հարցեր լուծած ու հիմա Թալինը փրկող>> ոստիկան Կարեն Հակոբյանը ու էդ տիպի այլ հերոսներ։ Մարդիկ գուցե կմոռանան սա, բայց Աստված երբեք, Դուք էլ պատասխան չտաք Աստծու առաջ, ձեր սերունդները կտան։

Leave a Comment