Եղանակը Հայաստանում և Արցախում հունվարի 6-ին – Armenia Today

Հայաստանում հունվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 6-10-ի գիշերը կբարձրանա 16-20, հունվարի 6-9-ի ցերեկը՝ 3-5 աստիճանով: Սպասվում է առանց տեղումների եղանակ մինչև հունվարի 8-ը: Հունվարի 9-ի երեկոյան ժամերին և 10-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հունվարի 5-ի երեկոյան և 6-ի առավոտյան հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Երևանում հունվարի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1-ից +1: Առանց տեղումների եղանակ է սպասվում մինչև հունվարի 9-ը: Հունվարի 10-ին սպասվում է ձյուն:

Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -3-ից -8, Կոտայքի մարզում՝ -1-ից -4: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -1-ից +3, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +6-ից +10-ի սահմաններում:

Տավուշի մարզում ցերեկը սպասվում է +7-ից +11 աստիճան տաքություն: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է- 1-ից -4 աստիճան տաքություն:

Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից +1: Արմավիրում ցերեկը օդի ջերմաստիճանը կտաքանա -1-ից մինչև +2: Վայոց Ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կլինի +1-ից +4, Սյունիքի մարզում՝ – 1-ից +2-ի սահմաններում:

Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 6-ին սպասվում է արևային եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +12 աստիճան:

Leave a Comment