Հայաստանը հայտնվել է աշխարհում ճամփորդության համար ամենաապահով երկրների ցուցակում՝ զբաղեցնելով 13-րդ տեղը 193 երկրների մեջ։
Հայաստանի անվտանգության ինդեքսը կազմել է 90,27, ինչը վկայում է, որ երկիրը զբոսաշրջիկների համար համարվում է կայուն և վստահելի ուղղություն։
Ցանկը պատրաստել է World Travel Index-ը՝ գնահատելով երկրների անվտանգությունը, ենթակառուցվածքները և զբոսաշրջության միջավայրը։
Ինչպե՞ս է աշխատում World Travel Index-ը
World Travel Index-ն օգտվում է տարբեր աղբյուրներից. օրինակ՝ հյուրանոցների գները՝ Booking-ից և այլ որոնողական համակարգերից, ռեստորանների ու խանութների գները՝ Numbeo-ից, ավտոմեքենաների վարձակալության արժեքները՝ համապատասխան մատակարարներից, բենզալցակայանների գները՝ տեղական և տարածաշրջանային տվյալների բազաներից, իսկ անվտանգությունը՝ Numbeo-ի, Համաշխարհային բանկի տվյալների և համացանցային տարբեր պլատֆորմների (օրինակ՝ Reddit, Quora) վերլուծության միջոցով։ Աշխատում է արհեստական բանականությամբ։