
Արշակ սրբազանի կալանքի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշման կայացումը, որն այսօր պետք է լիներ, հետաձգվել է, այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Որոշումը հրապարակվի հունվարի 12-ին։
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 5-ին երկու ամսով կալանավորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Նա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է։