Վասիլի Մալյուկը հրաժարական է տվել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնից

Քաղաքականություն

05.01.2026 | 17:14

Վասիլի Մալյուկը հայտարարել է Ուկրաինայի անվտանգության ծառայության (ՈՒԱԾ) ղեկավարի պաշտոնից հրաժարականի մասին, գրում է Current time-ը։

«Մնում եմ ՈՒԱԾ համակարգում՝ իրականացնելու համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողությունները, որոնք կշարունակեն առավելագույն վնաս հասցնել թշնամուն»,- հայտարարել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ հանդիպել է Մալյուկի հետ, շնորհակալություն է հայտնել նրան ​​աշխատանքի համար և առաջարկել է կենտրոնանալ այս տեսակի գործության ուղղությամբ։

«Ուկրաինսկա պրավդա»-ի հաղորդմամբ՝ հունվարի 3-ին Մալյուկը Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հրաժարվել է պաշտոնանկության մասին դիմում գրել և տեղափոխվել Արտաքին հետախուզության ծառայություն կամ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդ։

«Մալյուկն իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ ինքը «Սարդոստայնի» մասշտաբի մի քանի գործողություններ ունի, որոնք գտնվում են վերջնական փուլում, և դրանցից հրաժարվելը հիմա հանցագործություն կլինի։ Սակայն եթե նախագահը նման խնդրանք ունի, ապա պետք է հարցը ներկայացնի Ռադա, իսկ խորհրդարանը կորոշի»,- պնդում է լրատվամիջոցը։

Ավելի ուշ, սակայն, ըստ տեղեկությունների, Մալյուկը համաձայնել է հրաժարական տալ։

Վասիլի Մալյուկը 2022 թվականի հուլիսից ժամանակավորապես կատարում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավարի պարտականությունները, Գերագույն ռադան նրա թեկնածությունը հաստատել է 2023 թվականի փետրվարին։

 

 

 

Leave a Comment