Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվները։ Այս մասին ասվում է կառավարության տարածած հայտարարության մեջ։
«2026 թվականի հունվարի 5-ին Դաշնային խորհուրդը որոշեց անհապաղ սառեցնել Նիկոլաս Մադուրոյի և նրա մերձավոր շրջապատի մյուս անդամների բոլոր ակտիվները, որոնք գտնվում են Շվեյցարիայում», – ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ ուժերը գերեվարել են Վենեսուելայի նախագահ Մադուրոյին և նրա կնոջը: