ԱՄՆ առաջատար AI ստարտափները 2025 թվականին ներգրավել են 150 մլրդ դոլար

ԱՄՆ-ի խոշորագույն արհեստական բանականության ստարտափները 2025-ին ներգրավել են ռեկորդային՝ 150 մլրդ դոլարի ֆինանսավորում: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2021 թվականին և կազմել էր 92 մլրդ դոլար։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով PitchBook-ի տվյալներին։

OpenAI-ը ներգրավել է 41 մլրդ դոլար ներդրում, Anthropic-ը՝ 13 մլրդ դոլար, Meta-ն 14 մլրդ դոլարի ներդրում է ստացել Scale AI-ում։

IDram

Բացի այդ, այս տարվա ընթացքում մի քանի անգամ վենչուրային կապիտալ են ներգրավել նաև Anysphere, Perplexity և Thinking Machines Lab ստարտափները։

Վենչուրային ներդրողների և ոլորտի փորձագետների կարծիքով՝ ներգրավված կապիտալը կօգնի ընկերությունների հիմնադիրներին պաշտպանվել ներդրումային միջավայրի հնարավոր սառեցումից:

Այս կապակցությամբ FT-ն նշում է, որ որոշ ներդրողներ խորհուրդ են տվել ստարտափներին ձևավորել ֆինանսական պահուստներ այն ժամանակահատվածում, երբ արհեստական բանականության վերափոխող ներուժի շուրջ ոգևորությունը դեռևս բարձր էր։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a Comment