Թուրքիան միակ խաղացողն է, որը կարող է անմիջականորեն շփվել Պուտինի և Զելենսկու հետ․ Էրդողան

Թուրքիան միակ խաղացողն է, որը կարող է անմիջականորեն շփվել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Մեր դռները բաց են բոլորի համար։ Ես հստակ և բազմիցս արտահայտել եմ այս հանձնառությունը երկու առաջնորդին»,- ասել է Էրդողանը։

Պուտինի և Էրդողանի միջև բանակցություններ էին տեղի ունեցել 2025թ․ դեկտեմբերի 12-ին՝ Աշխաբադում կայացած «Խաղաղություն և վստահություն. նպատակների միասնություն կայուն ապագայի համար» միջազգային ֆորումի շրջանակներում, որտեղ քննարկվում են միջազգային համագործակցության և տարածաշրջանային կայունության հարցեր։

Leave a Comment