Ներկայացնում ենք ուտեստներ, որոնք համահունչ են օրվա խորհրդին, ինչպես նաև օգտակար՝ ընտանիքի բոլոր անդամների համար ՖՈՏՈ
ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Քրիստոսի Ս. Ծնունդն ու Հայտնությունը: Այդ առթիվ Ս. Պատարագ է պատուցվում բոլոր եկեղեցիներում:
Ինչպես Ամանորը, Սուրբ Ծնունդը նույնպես ունի իր ավանդական կերակրատեսակները: Սուրբ Ծննդյան ուտեստների մեջ մեծ կարևորություն ունեն չորացրած մրգերից և ընկուզեղենից պատրաստված կերակուրները:
Ավանդույթի համաձայն, տոնական սեղանին մատուցվում է ձուկ, բրնձով և չամիչով փլավ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչներն՝ ընտրվածները՝ նրանք, ում Աստված ընտրեց իր գործը շարունակելու:
Ներկայացնում ենք ուտեստներ,որոնք համահունչ են օրվա խորհրդին, ինչպես նաև օգտակար՝ ընտանիքի բոլոր անդամների համար։
Զատկի հյուսկեն կաթնահունց

Բաղադրիչներ
-Կարագ-100գ
-Ձու-3 հատ
Շաքարավազ-1/2 բաժակ
Կաթ-1/2 բաժակ
Խմորիչ-1 ճաշի գդալ
Ալյուր-3-4 բաժակ
Դարչին, մեխակ
Չամիչ, ընկույզ- ½ բաժակ
քունջութ
Մեղր
Պատրաստման եղանակը
Գոլ կաթի մեջ լցնել խմորիչը, թողնել 15 րոպե, ավելացնել կարագը, դարչինը, աղացած մեխակը, ալյուրը, հունցել և թողնել 2 ժամ հանգստանա։
Այնուհետև ավելացնել չամիչը, ընկույզը, հունցել, բաժանել 3 գնդի, ծածկել սրբիչով, թողնել 15 րոպե հանգստանա։
Գնդերից պատրաստել գլանակներ և հյուսել։ Հյուսքը տեղափոխել նախօրոք յուղոտած տապակի մեջ, թողնել դարձյալ հանգստանա 15 րոպե։ Թխելուց անմիջապես առաջ վրան քսել ձու, ցանել քունջութ և թխել 190 աստիճանով 35 րոպե այնքան, մինչև կարմրելը։ Պատրաստ լինելուց հետո տաք վիճակում կաթնահունցը ցողել մեղրաջրով։
Սպանախով ռուլետ

Ձու-5 հատ
Սպանախ-300 գ
Թթվասեր-50 գ
Ալյուր-120 գ
Աղ
Փխրեցուցիչ
Միջուկի համար
Կաթնաշոռային պանիր-300 գ
Կաթնաշոռ-180 գ
Գունավոր բուլղարական պղպեղներ-50 գ
Պատրաստման եղանակը
Հարած ձվի դեղնուցը լցնել սպանախի վրա, կոտորակիչով հարել, ավելացնել թթվասերը, չոր բաղադրիչները, փայտե գդալով զգուշորեն ավելացնել առանձին հարած սպիտակուցները և խառնել արդեն գդալով։ Թխել յուղաթուղթ փռած տապակի մեջ։ Հանել ջեռոցից, դնել սրբիչի վրա, փաթաթել ռուլետաձև, ապա բացել և տարածել միջուկը։ Այնուհետև կրկին փաթաթել՝ ռուլետի վրա առատորեն ցանելով քունջութ։ Մատուցել կտրտած վիճակում։
Բրոկոլիով աղցան

Բաղադրիչների քանակն ընտրել ըստ ցանկության
Բրոկոլին, ծաղկակաղամբը, եռացրած աղաջրում թեթևակի խաշել, հետո անմիջապես տեղափոխել սառը ջրի տակ։ Քամել, ավելացնել աղ, սև պղպեղ, ձողիկաձև կտրտած գունավոր բուլղարական պղպեղներ, սամիթ, կանաչ սոխ։ Սալաթամանի մեջ լցնելուց հետո վրան ցանել քունջութ։
Ավելուկով ապուր

Բաղադրիչներ
Գլուխ սոխ-1 հատ
Կարագ կամ բուսայուղ-50-70 գ
Աղացած ձավար-200 գ
Կարտոֆիլ-3 հատ
Չոր ավելուկ-120 գ
Աղացած կարմիր քաղցր պղպեղ-1 ճաշի գդալ
Աղ-0,5 ճաշի գդալ
Ալյուր-1 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Ավելուկը մաքրելուց հետո եռման ջրով թրջել 1 ժամ։ Սոխը տապակել, ավելացնել լվացած ձավարը, պղպեղը, սառը ջուր, կարտոֆիլը, թրջած ու քամած ավելուկը, աղը։ Դնել կրակին, եռալուց հետո կրակը թուլացնել և եփել 40 րոպե։ Այնուհետև ավելացնել ջրով բացած ալյուրը և եփե ևս 20 րոպե։
Մատուցել ապուրի ջրով բացած սխտորով։
Տնական Հալվա

Բաղադրիչների քանակը որոշել ըստ ընտանիքի անդամների թվի
Ալյուր
Կարագ
Շաքարի փոշի
Ընկույզ
Մեղր
Հավասար քանակությամբ վերցնել ալյուրն ու կարագը։ Կարագը թավայի մեջ հալեցնելուց հետո ալյուրը բովել այնքան, մինչև վարդագունելը, այնուհետև ավելացնել շաքարի փոշին և վանիլը։
Կարևոր դիտարկում
Ալյուրի չափը որոշելիս հաշվի առնել, որ շաքարի փոշի ևս պետք է ավելացվի։
Բոլոր լուսանկարները պատրաստված են արհեստական բանականության միջոցով