Aurora News | Տուսկը կոչ է արել եվրոպական երկրներին շարունակել զինվելը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կոչ է արել  եվրոպական երկրներին շարունակել զինվել։

«Ոչ ոք լուրջ չի ընդունի թույլ և մասնատված Եվրոպային. ո՛չ թշնամիներ, ո՛չ դաշնակիցներ։ Սա արդեն պարզ է։ Մենք վերջապես պետք է հավատանք մեր ուժին, մենք պետք է շարունակենք զինվել, մենք պետք է մնանք միասնական, ինչպես երբեք։ Մեկը բոլորի համար և բոլորը մեկի համար։ Հակառակ դեպքում մենք վերջացած ենք»,- գրել է Տուսկը X հարթակում։

Այնուամենայնիվ, նա չի բացատրել, թե կոնկրետ ինչն է առաջացրել իր մտահոգություններն ու մտքերը զինվելու անհրաժեշտության վերաբերյալ։

Նշենք նաև, որ ընթացիկ տարվա համար Լեհաստանը նախատեսել է ռեկորդային ռազմական բյուջե՝ ՀՆԱ-ի 4.7%-ը։

Leave a Comment