ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի հարցը չի քննարկել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ, Ես նրա հետ երբեք չեմ խոսել Վենեսուելայի մասին», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Ֆլորիդա նահանգի Ուեսթ Փալմ Բիչի մոտ գտնվող իր Մար-ա-Լագո նստավայրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ տված հարցին։