Lurer.com | Խամենեին կփախչի Մոսկվա․ Times



Իրան












Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին երկրից տարհանման ծրագիր է մշակել, եթե ուժայինները չկարողանան ճնշել երկրում բողոքի ցույցերը: Այս մասին հայտնում է The Times-ը՝ վկայակոչելով հետախուզության հաշվետվությունների տվյալները։

Նյութում ասվում է, որ Իրանի 86-ամյա առաջնորդը մտադիր է փախչել Թեհրանից մերձավոր շրջապատի ուղեկցությամբ, որը բաղկացած է 20 օգնականներից և ընտանիքի անդամներից: Այս սցենարը հնարավոր է, եթե Խամենեին տեսնի, որ բանակն ու անվտանգության ուժերն անցնում են ցուցարարների կողմը, կամ դադարեն կատարել հրամանները։

«Խամենեին փախչում է Մոսկվա, քանի որ նրա համար այլ տեղ չկա», – թերթին տված հարցազրույցում հայտարարել է իսրայելցի նախկին հետախույզ Բենի Սաբթին: Փախուստի բուն ծրագիրը, նշում են հեղինակները, հիմնված է Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի փախուստի փորձի վրա։ 



Leave a Comment