Թղթի մեջ ամեն ինչ գրված է, ասելիք չունեմ. Աբրահամ սրբազանը՝ Փաշինյանի «բարենորոգման» ծրագրի մասին

Խոսել չեմ ուզում, ասելիք էլ չունեմ: 24News-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց տիրադավ անվանումը ստացած Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածած «ՀԱԵ բարենորոգման ճանապարհային քարտեզին», որի տակ ինքը ևս ստորագրել էր:

«Հարմար չէ, չեմ կարող խոսել, այդ թղթի մեջ ամեն ինչ գրված է, ասելիք չունեմ», – մասնավորաբար նշել է Աբրահամ սրբազանը։

Փորձեցինք կապ հաստատել նաև Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հետ, վերջինս, լսելով որ իրեն լրատվամիջոցից են զանգահարել, անմիջապես անջատեց զանգը:

Հիշեցնենք՝ երեկ տիրադավ 10 եպիսկոպոսները Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ստորագրել են «Եկեղեցու բարենորոգման մասին» թուղթ, որի ճանապարհային քարտեզի 2-րդ կետով պետք է հեռացնեն Կաթողիկոսին՝ հանգստի կոչելով նրան։

Հասմիկ Կիրակոսյան

Leave a Comment