Aurora News | Մադուրոն հանձնվեց ամերիկյան զորքերին. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոն ձերբակալման ժամանակ «անմիջապես» հանձնվել է ամերիկյան ուժերին։

«Մադուրոն անմիջապես հանձնվեց, և ճիշտ էլ  արեց։ Նա բարձրացրեց ձեռքերը և հանձնվեց», – լրագրողներին ասել է Թրամփը:

Հավելենք՝ ԱՄՆ-ն հունվարի 3-ին զանգվածային հարվածներ է հասցրել Վենեսուելային, Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, ձերբակալել և տեղափոխել Նյու Յորք: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և Ֆլորեսը կկանգնեն դատարանի առջև, քանի որ կապ են ունեցել «թմրահաբեկչական» կազմակերպությունների հետ և  Միացյալ Նահանգների համար լուրջ սպառնալիք են ներկայացնում:

Leave a Comment