Իրավապահները պարզել են քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանի հոր («Չաղ Ռուստամ») սպանողների ինքնությունը, նշում է, որ շուտով սպասվում են ձերբակալություններ, հայտնել է Armlur․am-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն Ստեփանյանի հոր ուղղությամբ կրակողները եղել են 2 հոգի, գործադրվել է 2 զենք։
Դեկտեմբերի 31-ի գիշերը մահափորձ է կատարվել քրեական հեղինակություն Չախ Ռուստամի հոր՝ Ռոբերտ Ստեփանյանի նկատմամբ։ Նրան կրակել են մոտ 12 անգամ և նա մահացել է ստացած վերքերից։
Ռուստամ Ստեփանյանը ներկայումս ձերբակալված է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի (Ֆազ) սպանության մեղադրանքով, որը տեղի է ունեցել անցյալ տարվա հունիսի 11-ին Երևանում։
