Մոսկվայի մոտ խոցված անօդաչու թռչող սարքերի թիվը հասել է 32-ի – Armenia Today

ՌԴ հակաօդային պաշտպանության անձնակազմերը ոչնչացրել են Մոսկվայի վրա արձակված ավելի քան 30 անօդաչու թռչող սարք, հայտնել է РБК-ն

Առաջին խոցվամծ անօդաչու սարքի մասին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել էր Մոսկվայի ժամանակով ժամը 15:39-ին (Երևանի ժամանակով 16։39-ին)։ Երևանի ժամանակով ժամը 20։06-ի դրությամբ դրանց թիվը հասել էր 32-ի։

Հարձակման հետ կապված Ռոսավիացիան հայտարարել է Ժուկովսկի, Դոմոդեդովո և Վնուկովո օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման ժամանակավոր սահմանափակումների մասին։ Գործակալությունը հետագայում պարզաբանել է, որ Վնուկովոյում թռիչքների ժամանումն ու մեկնումն իրականացվում են համապատասխան մարմինների հետ նախապես համաձայնեցնելով։

Ժուկովսկի օդանավակայանում սահմանափակումներն ավելի ուշ հանվել են։

Leave a Comment