ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի
հետ ամփոփել ենք 2025 թվականի քաղաքական տարին և զրուցել ներքաղաքական անցուդարձի ու
2026-ի ընտրությունների մասին։
«Ես կարծում եմ, որ 2025-ի ամենակարևոր իրադարձությունը
տեղի ունեցավ օգոստոսին, Վաշինգտոնում։ Եվ մեզ մնում է ամուր բռնել նախաստորագրումը,
այդ պայմանավորվածությունները և տանել առաջ, դեպի այնտեղ, որտեղ դրանից ավելի կշահի,
հայ ժողովուրդը, Հայաստան աշխարհը»,- ասաց պատգամավորը։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ ցավոք
սրտի, ՀՀ-ի անկախության հռչակումից հետո, 1991 թվականից հետո, մենք այդպես էլ չդարձանք
քաղաքական հանրություն ունեցող և քաղաքական ուժեր ունեցող հանրություն, որտեղ նախընտրական պայքարը լինում է հետաքրքիր, մտքերի հետաքրքիր բախում, մեզ
մոտ տեղի են ունենում շատ անցանկալի իրադարձություններ, կրքերի լարում, հարաբերությունների
սրում, միմյանց վիրավորում։
«Ես տեսնում եմ նախընտրական շատ
վատ զարգացումներ, ես տեսնում եմ հայհոյանքների շքերթ, անեծքների հրավառություն և Աստված
տա՝ այդքանով ավարտվի էն իմ վատ կանխատեսումները»,- հավելեց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան