«Բոկա Խունիորսը» հույսեր չի կապում Նորբերտո Բալեկյանի հետ

Արգենտինական «Բոկա Խունիորսը» հույսեր չի կապում Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ։

29-ամյա ֆուտբոլիստը 2024թ․ օգոստոսից վարձավճարով խաղում էր արգենտինական «Խիմնասիա և Էսգրիմայում», որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է։

Planetabj.com-ի համաձայն՝ «Բոկա Խունիորսը» ցանկանում է բաժանվել Բալեկյանից ու մի շարք այլ ֆուտբոլիստներից, որոնք այս ձմռանը, մեծ հավանականությամբ, կհեռանան ակումբից։ Հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է արգենտինական «Բարակաս Սենտրալը»։

«Խիմնասիա և Էսգրիմայում» անցկացրած 30 խաղում Բալեկյանը դարձել է 1 գոլի հեղինակ։ Նա 2021 թվականին է միացել «Բոկա Խունիորսին», որի հետ պայմանագիր ունի մինչև 2026 թվականը։ Հայաստանի հավաքականում հարձակվողը նորամուտը նշել է 2018-ին։

Leave a Comment