Վենեսուելան ոչ մեկի գաղութը չի դառնա, հայտարարել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը՝ հավելելով, որ երկիրը պահանջում է անհապաղ ազատ արձակել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, փոխանցում է Telesur-ը։
Ռոդրիգեսը նշել է, որ Մադուրոն Վենեսուելայի միակ օրինական նախագահն է։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է ստանձնել Վենեսուելայի վերահսկողությունը անցումային շրջանում։ Այն հարցին, թե արդյոք «տեղում գտնվող ամերիկյան զորքերը կօգնեն երկրի կառավարմանը», Թրամփը պատասխանել է. «Ոչ, եթե փոխնախագահը անի այն, ինչ մենք ենք ուզում, մենք ստիպված չենք լինի դա անել»։
ԱՄՆ-y հունվարի 3-ին, հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Մադուրոն ու նրա կինը գերեվարվել են ու դուրս բերվել երկրից: Երկրում արտակարգ դրություն է հայտարարվել:
Մադուրոյին և նրա տիկնոջը այնուհետև մեղադրանք էր առաջադրվել ԱՄՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը ազատ արձակել Մադուրոյին և նրա կնոջը։
