Մադուրոյի ներկայիս գտնվելու վայրը չի բացահայտվում

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ներկայիս գտնվելու վայրը չի բացահայտվում, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով Վենեսուելայի կառավարական շրջանակների աղբյուրները: The New York Times-ը հայտնում է նաև, որ Կարակասում պայթյունները դադարել են, բայց ամերիկյան ռազմական ինքնաթիռները դեռ այնտեղ են:

Հիշեցնենք՝ ԱՄՆ հարվածների ֆոնին Մադուրոն երկրում արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաք անելու մասին հրամանագիր է ստորագրել

Ավելի վաղ հայտնել ենք՝ Ամերիկյան գրոհից ժամեր առաջ Մադուրոն հանդիպում էր ունեցել Սի Ծինփինի բանագնացի հետ։

Leave a Comment