Արման Ծառուկյանը նվեր է ստացել Էրլինգ Հոլանդից․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդից ստացել է նվեր՝ ինքնագրով մարզաշապիկ։

«Շնորհակալություն, Հոլանդ»,- տելեգրամյան ալիքում հրապարակած տեսանյութին կից գրել է հայ մարտիկը։

Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանում գրեփլինգի կանոններով մենամարտ էր անցկացրել UFC-ի մարտիկ Շառա Բուլետի (Շարաբուտդին Մագոմեդով) հետ։ Գրանցվել էր ոչ-ոքի։

Հունվարի 10-ին 29-ամյա Ծառուկյանը Ֆլորիդայում ազատ ոճի ըմբշամարտի գոտեմարտ կանցկացնի PFL նախկին մարտիկ, ամերիկացի Լենս Փալմերի հետ։

Հայ մարտիկը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

 

Leave a Comment