Մահացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը«Նորություններ Արցախից» ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը։

«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։

Leave a Comment