Շվեյցարիայի Կրան-Մոնտանա հանգստավայրի (Վալե կանտոն) բարում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով մոտ 40 մարդ է զոհվել, հայտնում է Rhône FM-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Վալե կանտոնի ոստիկանությունը հետագայում պաշտոնապես հաստատել է, որ «մի քանի տասնյակ» մարդ է զոհվել, բայց կոնկրետ թվեր չի ներկայացրել, հաղորդում է Sky News-ը:
Նշվում է, որ մոտ 100 մարդ վիրավորվել է, շատերը ծանր այրվածքներ են ստացել:
Պայթյունը տեղի է ունեցել Le Constellation ակումբում Նոր տարվա տոնակատարության ժամանակ, որին հաջորդել է հրդեհը: Հաստատությունը տեղավորում է 100-ից 400 մարդ: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ համերգի ժամանակ օգտագործված հրավառությունը կարող էր լինել հրդեհի պատճառը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները հայտարարել են, որ միջադեպը չի դիտարկվում որպես ահաբեկչական ակտ
Կրանս-Մոնտանան լեռնադահուկային հանգստավայր է Շվեյցարիայի հարավ-արևմուտքում գտնվող Ալպերի ստորոտում։ Այն ունի լեռնագնացության և հեծանվային արահետներ, 160 կմ լեռնադահուկային լանջեր և հարևան Սիեռ քաղաք տանող ճոպանուղի։ Հանգստավայրը հյուրընկալել է տարբեր միջազգային մարզական միջոցառումներ։
