Իրանում անվտանգության աշխատակից է սպանվել ազգային արժույթի անկման պատճառով սկսված բողոքի ցույցերի չորրորդ օրվա ընթացքում, հայտնում է BBC-ն։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Լորեստան նահանգի Կուհդաշտ քաղաքում։ Սպանվել է «Բասիջ» աշխարհազորի 21-ամյա անդամ, իսկ մի քանի անվտանգության աշխատակիցներ վիրավորվել են։ Բախումներ են գրանցվել նաև Ֆարս և Համադան նահանգներում և տարածվել այլ քաղաքներում։
Իշխանությունները փակել են բանկերը, դպրոցները և կառավարական գրասենյակները՝ Բողոքի ցույցերը սկսվել են Թեհրանում ռիալի կտրուկ անկումից հետո պաշտոնապես պատճառաբանելով ցուրտ եղանակը։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է ցուցարարների «օրինական պահանջները» բավարարելու պատրաստակամության մասին, մինչդեռ դատախազությունը զգուշացրել է իրավիճակի ապակայունացման փորձերին կոշտ արձագանքի մասին։
