Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել

Գողերը տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ գույք են գողացել Գելզենկիրխենի Sparkasse բանկի պահոցներից: Գելզենկիրխենը Գերմանիայի արևմուտքի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա նահանգի քաղաք է։

Նախնական տեղեկություններով՝ գողերը տոնական դադարի ժամանակ ներխուժել են պահոց՝ պատի մեջ անցք ծակելով, հաղորդում է Euronews-ը։

Ոստիկանության և Sparkasse բանկի տվյալներով՝ գողության հետևանքով բանկի մոտ 2700 հաճախորդ է տուժել։

Ոստիկանության ներկայացուցիչ Թոմաս Նովաչիկը հայտնել է, որ քննիչների կարծիքով գողացած փողի ընդհանուր թիվը 10-90 միլիոն եվրո է։ Ըստ գերմանական dpa գործակալության՝ գողությունն, ըստ ամենայնի, կդասվի Գերմանիայի խոշորագույն բանկային կողոպուտներից մեկը։

Leave a Comment