Guardian-ը «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» ֆիլմը ներառել է իր՝ լավագույն ամանորյա ֆիլմերի ցանկում

Բրիտանական  Guardian -ը Էլդար Ռյազանովի՝ «Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ» գեղարվեստական ​​ֆիլմը ներառել է իր «Ամանորյա գիշերը դիտելու համար խորհուրդ տրվող ֆիլմերի» ցանկում։

Ընդհանուր առմամբ 13 ֆիլմ ընդգրկվել է  ցանկում։ «Ճակատագրի հեգնանք»-ից բացի, հրատարակությունը խորհուրդ է տալիս Բիլլի Ուայլդերի «Բնակարանը» և «Սանսեթ բուլվարը», Փիթեր Ուեյրի «Մեռած պոետների հասարակությունը», Քեթրին Բիգելոուի «Տարօրինակ օրերը», Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը», Սթենլի Կուբրիկի «Փայլատակումը», Վուդի Ալենի «Ռադիո օրերը», Կլոդ Լելուշի «Շնորհավոր Նոր Տարի՛» և այլն։

Leave a Comment