«Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք կարմիր գիծը». Նեթանյահու

«Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք կարմիր գիծը». Նեթանյահու

Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք «կարմիր գիծը»։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իրանի հարցի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ Թեհրանը պետք է հաշտվի այն իրականության հետ, որ չպետք է ունենա ուրան հարստացնելու հնարավորություն: Իրանը պետք է երկրից դուրս բերի հարստացված նյութերը և ստեղծի պայմաններ ստուգումների անցկացման համար», – նշել է Իսրայելի վարչապետը։

Նրա խոսքով՝ Իրանը վերսկսում է հրթիռների արտադրությունը և փորձում է շարունակել միջուկային ծրագրի հետ կապված գործունեությունը: «Նրանք պետք է որոշեն, թե արդյոք կանցնեն այս «կարմիր գիծը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներից հետո, վստահ չեմ, որ նրանք կհամարձակվեն: Մենք հետաքրքրված չենք լարվածության սրմամբ և հույս ունենք, որ Իրանը կպահպանի նույն դիրքորոշումը»։

«Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք կարմիր գիծը». Նեթանյահու

Leave a Comment