Ինչպես խուսափել տոների ժամանակ չափից շատ ուտելուց. բժիշկը կարևոր խորհուրդներ են առանձնացրել

«СберЗдоровье» բժշկական ընկերության էնդոկրինոլոգ Վիկտորիա Սադովսկայան բացատրել է, թե ինչպես խուսափել Նոր տարվա սեղանի շուրջ չափից շատ ուտելուց։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում կիսվել է կարևոր խորհուրդներով:

«Եթե ցանկանում եք Նոր տարվա սեղանի շուրջ բազմազան ուտեստներ փորձել, ապա դա արեք փոքր չափաբաժիններով և միայն այն ժամանակ, երբ քաղց եք զգում»,- խորհուրդ է տվել էնդոկրինոլոգը։

Բժիշկը նաև խորհուրդ է տալիս ավելի շատ թարմ բանջարեղեն և մրգեր ուտել, քանի որ դրանք նպաստում են առողջ մարսողությանը։

Նա նաև առաջարկել է նվազեցնել տոնական ճաշացանկի կալորիականությունը, օրինակ՝ ճարպոտ տավարի կամ խոզի միսը փոխարինելով հնդկահավի մսով, իսկ մայոնեզը՝ բնական մածունով:

Leave a Comment