Արարատ քաղաքում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ մեքենան դարձել է ոչ շահագործելի



Հասարակություն



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքում ավտոմեքենա է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանել են Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները մարել են «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։ Այրվել է շարժիչի հատվածը և սրահը։

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի ինքնությունը և դեպքի հանգամանքները։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment