Հայտնի են աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունների չեմպիոնները

https://arm.sputniknews.ru/20251231/hajtni-en-ashkharhi-kajtsaknajin-shakhmati-arajnutjunneri-chempivonnery-97393747.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1f/97392496_244:0:1352:831_1920x0_80_0_0_3842b9b17c903679b64d81fb68febd4f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

շախմատ, հայկ մարտիրոսյան, մագնուս կարլսեն, էլինա դանիելյան, շախմատիստ

շախմատ, հայկ մարտիրոսյան, մագնուս կարլսեն, էլինա դանիելյան, շախմատիստ

Բաժանորդագրվել

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը հաղթանակ տարան կայծակնային շախմատի աշխարհի նորընծա չեմպիոնների նկատմամբ։

ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 252 շախմատիստներ, այդ թվում՝ 166 գրոսմայստերներ:

Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը: Հիշեցնենք, որ նա լավագույնն էր նաև արագ շախմատի առաջնությունում։

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Արամ Հակոբյանը 19 հնարավորից վաստակեց 12.5 միավոր և կիսեց 10-19-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 18-րդ հորիզոնականը:

Հայկ Մարտիրոսյանը վաստակեց 12 միավոր և կիսեց 20-39-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 26-րդ հորիզոնականը:

Հայկը առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 140 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:

Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Բիբիսարա Ասաուբաևան:

Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, ով 15 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:

Էլինան առաջնության շրջանակներում հաղթանակ տարավ աշխարհի նորընծա չեմպիոնուհի Բիբիսարա Ասաուբաևայի նկատմամբ:

Leave a Comment