Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող գրեփլինգի մենամարտում Արման Ծառուկյանը չհաղթեց Շարա Բուլետին:
Hype Fighting առաջին մրցաշարում խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մրցեց ռուսաստանցի Շարա Բուլետի հետ: 6 րոպե տեւած պայքարում մրցավարները գրանցեցին ոչ ոքի արդյունք:
Շարա Բուլետը ռեւանշ պահանջեց: Արման Ծառուկյանը համաձայնեց, նշելով որ հաջորդ մենամարտում պետք է լինի մեկ հաղթող:
Արման Ծառուկյանը մրցաշարի կազմակերպիչներին Երեւանում բնակարան նվեր ստացավ: