2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,207 դրամ

2025թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 296,207 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.4% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․4%-ով և կազմել 228,256 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.2%-ով և կազմել 322,307 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Leave a Comment