https://arm.sputniknews.ru/20251230/nakhnakan-varkats-rvomanvos-petrvosjany-hajtnel-e-vardashen-entakajani-vtari-himnakan-pattshary-97386858.html
Նախնական վարկած. Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է «Վարդաշեն» ենթակայանի վթարի հիմնական պատճառը
Նախնական վարկած. Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է «Վարդաշեն» ենթակայանի վթարի հիմնական պատճառը
Sputnik Արմենիա
Ընկերության ժամանակավոր կառավարիչը քաղաքացիներին հորդորում է այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։ 30.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-30T19:56+0400
2025-12-30T19:56+0400
2025-12-30T19:57+0400
հայաստան
էլեկտրական ենթակայան
երևան
էրեբունի
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93680248_0:0:1600:901_1920x0_80_0_0_1d7f6c84221058ab949aa2b9fa1ee23b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Երևանի «Վարդաշեն» ենթակայանում օրեր առաջ տեղի ունեցած վթարի հիմնական պատճառի նախնական վարկածը էլեկտրական բեռի կտրուկ ավելանալն է` մինչ այս այդ տարածքում արձանագրված միջին ցուցանիշների համեմատ։ Այս մասին հայտնում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները և հավելել, որ դրանք ինտենսիվորեն աճել են։ Պետրոսյանն ընդգծել է՝ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։Նրա ներկայացրած տվյալների համաձայն` 2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ, 2023թ-ին՝ 1.264 ՄՎտ, 2024թ-ին՝ 1.286 ՄՎտ։ Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին, սպառման պիկ ժամին ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը նաև հորդորել է քաղաքացիներին այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից։ Ընդգծել է՝ այդպիսով լրացուցիչ չի ծանրաբեռնվի քաղաքացիների բնակարանների սպառման սխեման, և կխնայվի ընտանեկան բյուջեն։Հիշեցնենք` դեկտեմբերի 27–ին` կեսգիշերին մոտ հրդեհ էր բռնկվել Երևանի Նուբարաշենի խճուղուց դեպի Էրեբունու թանգարան տանող ավտոճանապարհին 200 քմ տարածքում։ Մասամբ այրվել էր էլեկտրական ենթակայանի գույքը: Հրդեհը մեկուսացվել էր դեկտեմբերի 28–ի ժամը 00։53-ին, մարվել՝ 01։20-ին։Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։Ենթակայանի վթարից հետո էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է բոլոր հասցեներում
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/14/93680248_177:0:1600:1067_1920x0_80_0_0_551fede24af91e499cc5129971bac3d4.jpg.webp
հայաստան, էլեկտրական ենթակայան, երևան, էրեբունի, էլեկտրաէներգիա
հայաստան, էլեկտրական ենթակայան, երևան, էրեբունի, էլեկտրաէներգիա
Ընկերության ժամանակավոր կառավարիչը քաղաքացիներին հորդորում է այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան։
«Այս պահին Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի քանի հասցեում ունենք կանխարգելիչ անջատումներ, որպեսզի բաշխիչ ցանցում հավելյալ բեռի վերաբաշխում իրականացվի՝ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով»,- գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում։
Նա նաև ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ էլեկտրաէներգիայի սպառման ծավալները և հավելել, որ դրանք ինտենսիվորեն աճել են։ Պետրոսյանն ընդգծել է՝ տարվա կտրվածքով՝ սպառման առավելագույն ծավալը (էլեկտրական բեռը) որպես կանոն, արձանագրվում է Ամանորի նախօրեին՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան։
Նրա ներկայացրած տվյալների համաձայն` 2022թ. Ամանորին բեռը կազմել է՝ 1.243 ՄՎտ, 2023թ-ին՝ 1.264 ՄՎտ, 2024թ-ին՝ 1.286 ՄՎտ։ Մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 23-ին, սպառման պիկ ժամին ՀՀ-ում էլեկտրական բեռը կազմել է 1.489 ՄՎտ։
ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչը նաև հորդորել է քաղաքացիներին այս օրերին հնարավորինս խնայողաբար սպառել էլեկտրաէներգիան, կենցաղում զերծ մնալ էլեկտրաէներգիայի սպառման սարքերի հավելյալ կիրառումից։ Ընդգծել է՝ այդպիսով լրացուցիչ չի ծանրաբեռնվի քաղաքացիների բնակարանների սպառման սխեման, և կխնայվի ընտանեկան բյուջեն։
Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով Երևանում ամբողջական թաղամասեր էին հոսանքազրկվել: Էրեբունի վարչական շրջանում 2 օր հոսանք չկար։