Հերթական թերլիցքավորման դեպքը «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում. կասեցվել է հեղուկ գազի վաճառքը


Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, քաղաքացու դիմումի-բողոքի հիման վրա, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Մանուշյան 4/4 հասցեում գործող հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱԼԵՔՍ-33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում անցկացվել են հերթական ստուգումներ։

Ինչպես հայտնել է տեսչական մարմինը, ստուգումների արդյունքում հայտնաբերվել է թերլիցքավորում․ կասեցվել է թերլիցքավորմամբ շահագործվող վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը։

Հայտնաբերված խախտման համար տնտեսվարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

202 դիտում

Leave a Comment