ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (ինքնիշխանության հանդեպ սպառնալիք) հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ատելության քարոզ) հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով, հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։