TRT Haber. Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետության» անդմ լինելու մեջ կասկածվող 110 անձ


Մամուլ


Իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են 110 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը անդամակցելու կասկածանքով, հաղորդում է TRT Haber-ը։ Նախկինում հաղորդվել էր, որ Անկարայում ձերբակալվել է ԻՊ-ի 17 կասկածյալ, այդ թվում՝ 11 օտարերկրացի։


Ստամբուլի դատախազության տվյալներով՝ ձերբակալվածներից առնվազն 41-ը կարող են կապված լինել այն ահաբեկիչների հետ, որոնք անցյալ երկուշաբթի Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Յալովա նահանգում փոխհրաձգության մեջ էին մտել ոստիկանության հետ։ Երեք ոստիկան սպանվել է, ութը՝ վիրավորվել, իսկ վեց ծայրահեղական սպանվել է։



Իր հերթին, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է 16 մարդու ձերբակալության մասին՝ սոցիալական ցանցերում տարածելով «սադրիչ հաղորդագրություններ»՝ կապված Յալովայում ԻՊ-ի դեմ գործողության հետ։


Թուրքիայի հետախուզական գործակալությունները նախկինում զգուշացրել էին Նոր տարվա նախօրեին երկրում բռնության հնարավոր դավադրությունների մասին։




Leave a Comment